Էրիկա Յոնգ
Էրիկա Յոնգ | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1942[1][2][3][…] (82 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, վիպասան և կանանց իրավունքների պաշտպան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բերնարդ քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց |
Ժանրեր | սիրավեպ |
Գրական ուղղություններ | sex-positive feminism?[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Fear of Flying? |
Պարգևներ | |
Ամուսին | Jonathan Fast? |
Զավակներ | Molly Jong-Fast? |
Ազգականներ | Peter Daou?[4] |
Կայք | ericajong.com |
Erica Jong Վիքիպահեստում |
Էրիկա Յոնգ (անգլ.՝ Erica Jong, ծնված՝ Մանն, (անգլ.՝ Mann), մարտի 26, 1942[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, CUNY Սթաթեն Այլենդի քոլոջի պատվավոր դոկտոր։
Կյանք ու գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկա Յոնգը ծնվել է հրեական ընտանիքում[5]։ Ավարտել է Բառնարդի քոլեջը՝ 1963 թվականին ստանալով անգլերենի բակալավրի աստիճան։ Իսկ 1965 թվականին ստացել է 18-րդ դարի անգլերեն գրականության և արվեստի մագիստրոսի կոչում Կոլումբիայի համալսարանում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին լույս տեսած նրա առաջին՝ «Վախ թռիչքից» (անգլ.՝ Fear of Flying) վեպը դարձել է լավագույն վաճառվող գիրք և նրան ճանաչում է բերել։ Նրա հետագա երեք ստեղծագործություններն էին՝ «Ինչպե՞ս կյանքդ փրկես», «Պարաշյուտներ և համբույրներ» և «Յուրաքանչյուր կնոջ բլյուզը»։
1987 թվականին հրապարակված «Սերենիսիմա` վեպ Վենետիկի մասին» (անգլ.՝ Serenissima: A Novel of Venice) գրքում Յոնգը ներկայացրել է Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության ապաիմաստավորումը[6]։
Էրիկա Յոնգը չորս անգամ ամուսնացել է։ Նրա ներկայիս ազգանունը երկրորդ ամուսնու ազգանունն է։ Երրորդ ամուսնությունից ունի մեկ դուստր՝ Մոլլին, որը ծնվել է 1978 թվականին։ Նա նույնպես գրող է։
Էրիկա Յոնգը 1975 թվականին արժանացել է Զ. Ֆրեյդի անվան Իտալական գրական մրցանակի դափնեկրի կոչմանը։ Իսկ 2009 թվականին Ֆերնանդա Պիվանոյի անվան իտալական մրցանակի առաջին դափնեկրի կոչմանն է արժանացել։ 2006 թվականին Playboy ամսագիրը իր հրապարակած «Մարդկության պատմության մեջ քսանհինգ սեռական վեպերի» շարքում Էրիկա Ջոնգի «Ես չեմ վախենում թռչել» վեպը դասել է 13-րդ տեղում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Klion D. What Happened to Peter Daou? // The New Republic / M. Tomasky, C. Lehmann, A. Sullivan — Hamilton Fish V, Michael Caruso, 2019. — ISSN 0028-6583; 2169-2416
- ↑ Էրիկա Յոնգ IMDb.com կայքում (անգլ.)
- ↑ «Переосмысление классического наследия прошлого в творчестве Джона Апдайка и Эрики Джонг». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «25 самых сексуальных литературных произведений» (ռուսերեն). Росбалт. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկա Յոնգ» հոդվածին։ |
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Հրեա ֆեմինիստներ
- Ֆեմինիստ գրողներ